24 Հունվարի, Saturday, 2026
KFC

No comment. ՀԱԿ-ը` Շահնազարյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանին չի մեկնաբանում:

”Դավիթ Շահնազարյանի ասուլիսներին  չեմ հետևում, դրա համար էլ չեմ կարող մեկնաբանել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Երբ ասացինք, որ կարող ենք տեղեկացնել, թե ինչ է Շահնազարյանը հայտարարել այսօր ասուլիսում, Ջհանգիրյանը պատասխանեց. ”Չեմ ուզում` ասեք, ես նրա ասուլիսներին, հայտարարություններին, որևէ ելույթի չեմ հետևում, չեմ էլ ուզում լսել”:

Հիշեցնենք, որ այսօր Շահնազարյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ը ռուսամետ ուժեր են, ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատվերներն են կատարում:

Նշենք, որ փորձեցինք զրուցել նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և քարտուղար Արամ Մանուկյանի հետ, սակայն վերջիններս անհասանելի են:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ