27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շառլ Ազնավուրը Ժնեւում մրցանակ է հանձնել Քերոլայն Քոքսին /ֆոտո/

2013թվականի նոյեմբերի 25-ին դեսպան Շառլ Ազնավուրն անձամբ է Քերոլայն Քոքսին հանձնել ՇառլԱզնավուրիանվանմրցանակըԵվրոպաՀայաստան հարաբերությունների  խթանման  գործում  ունեցած  ակնառունվաճումների համար: Մրցանակը ստեղծվել է բրյուսելյան Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) ՀԿ-ի, ինչպես նաեւ Եվրոպա-Հայաստան Խորհրդի կողմից:

Եվրոպա-Հայաստան խորհուրդը ընտրել է հայերի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսին՝ որպես մրցանակի առաջին ստացող, 2013-ի փետրվարի 16-ին Երեւանում կայացած իր երկրորդ Գլխավոր ժողովի ժամանակ: Սրանով պարգեւատրվում է Հայաստան-Եվրոպա հարաբերություններին աջակցելու նրա երկարատեւ վաստակը:

Բարոնուհու հանրաճանաչ գործունեությունը դուրս է զուտ քաղաքական կուսակցության գծից եւ մեծ շեշտադրում ունի մարդու իրավունքների վրա: Ժնեւի Club Suisse de la Presse-ում կայցած արարողությանը ներկա էին ԵՀԽ անդամներ դեսպան Հանս-Յոհան ՇՄԻԴԹԸ եւ պատգամավոր Ռենե ՌՈՒՔԵՆ, ինչպես նաեւ Ժնեւի միջազգային կազմակերպությունների եւ հայկական Սփյուռքի ներկայացուցիչներ:

ՀԵԲ-ի Գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքի համար սա վերջին հանրային ներկայությունն էր այդ դերում մինչեւ նա ՀԿ-ի ղեկավարությունը կփոխանցի Էդուարդո ԼՈՐԵՆՑՈ ՕՉՈԱՅԻՆ եւ Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ:

Մրցանակը, որ պարգեւատրում է 5000 եվրոյով, նպատակ ունի խրախուսել եւ քաջալերել Եվրոպայի եւ Հայաստանի միջեւ կամուրջների կառուցմանն ուղղված այլ նախաձեռնությունները, պատվի արժանացնել զարգացող Եվրոպա-Հայաստան հարաբերությունների նվաճումները, ինչպես նաեւ ցույց տալ Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ լավ հարաբերությունների կարեւորությունը:

՛՛Ես երբեք ելույթներով հանդես չեմ գալիսորովհետեւ չեմ կարող դա անել ոչ ֆրանսերենոչ հայերեն եւ ոչ էլ անգլերեն:Ես այսօր այստեղ եմքանի որ այս կազմակերպությանը հրաշալի եմ համարում հայերիս համարՈրովհետեւ թեւ եսհայկական ծագմամբ ֆրանսիացի եմերբ գնում են այնտեղ՝ Հայաստաննորից հայ եմ դառնում:

Երբ մարդիկ ինձ հարցնում են՝ արդյոք ավելի շատ հայթե ֆրանսիացի եմ զգում ինձպատասխանում եմոր եսկաթնային սուրճ եմԿաթը սուրճից առանձնացնելու որեւէ ձեւ չկա:

Ինձ համար սա [մրցանակըհիանալի միտք էԱյն ամենի համարինչ նա [բարոնուհի Քոքսըկրում է իր ուսերին օգնելու մեզ՝ հայերիս եւ Հայաստանինշնորհել նրան այս մրցանակըոր կրում է իմ անունը՝ լրիվ պատահաբարբայց եսհամաձայնեցիեւ ուրախ եմ շնորհավորել ու հանձնել այս պարգեւը Բարոնուհի ՔոքսինԱհա՛ես կարողացա ասել այսամենը՛՛,-ասել է Շառլ Ազնավուրը:

Շնորհակալություն հայտնելով պարգեւի համար՝ տիկին Քոքսը մասնավորապես նշել է.   ՛՛Հայերը միայն չեն գոյատեւում: Դուք գեղեցկություն եք  ստեղծում   ոչնչացման վայրում մնացած մոխիրներից, ինչը  հատկապես հիասքանչ է: Դա Հայաստանի ոգին է. խաղաղության   մեջ դուք գեղեցկություն եք ստեղծում ոչնչացման մոխիրներիցինչը սփոփում է ձեր փոքր հողից անգամ շատ հեռուԵվ կրկինդա այն պատճառներից մեկն էորի համարսիրում եմ Հայաստանը եւ այսօր այնքան ոգեւորված եմ՝ արժանանալու համար այս պատվին՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ