08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ԵՄ-ՀՀ համաձայնագրում ՌԴ-ի շահերին հակասող դրույթներ կան

«Եվրամիություն-Հայաստան hամապարփակ և ընդլայնված գործընկերության փաստաթղթում կան  ՀՀ-ում ՌԴ-ի շահերին հակասող կետեր։ Օրինակ՝ վիզաների ազատականացման պարագայում հայաստանցիներն անարգել մուտք կունենան Եվրամիության երկրներ՝ հաստատելով տնտեսական և այլ կապեր, որը միայն կզորացնի Հայաստանը։ Սա կհակասի Հայաստանը թուլացնելու Ռուսաստանի քաղաքականությանը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց  քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։
 Բանախոսը շեշտեց՝ վերոնշյալ համաձայնագրի ստորագրման օրը  կարևոր մի հարց է առաջանալու․ արդյո՞ք այս անգամ էլ ՌԴ-ն ՀՀ-ին  կխանգարի Արևմուտքի հետ սերտ կապեր հաստատել։

«Մերոնք հիմա ապահովագրում են իրենց և ասում են, որ փաստաթուղթը չի կնքվելու, եթե տեխնիկական պատճառներով եվրոպական բյուրոկրատիան ձգձգի։ Այս անգամ ուզում են մեղքը բարդել եվրոպական կողմի վրա։ Բայց մենք հո հասկանում ենք, որ խոսքը գնում է էլեմենտար վախի մասին, որովհետև կարող է Մոսկվայից հնչել  նման հրահանգ և դարձյալ այդ պայմանագրի ստորագրումը հետաձգվի։

Նայե՛ք՝ ինչ են անում. հասցնում են փաստաթղթի ստորագրման մինչև վերջին օրը, հետո կտրուկ արգելում։ Ինչո՞ւ դա չեն անում նախօրոք, մեկ պարզ պատճառով, որ Հայաստանի վարկանիշը միջազգային ատյաններում կտրուկ իջնի, կստացվի, որ դա խոսք չպահող, պայմանավորվածություն չպահող, միջազգային ցածր վարկանիշով մի պետություն է։ Եվ դա բնական է՝ ինչքան քիչ միջազգային վարկանիշ, այնքան մեծ կախում Մոսկվայից»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ