Մոսկվայում կնշեն հայոց գրերի օրը
Մոսկվայում այսօր առաջին անգամ կնշեն հայոց գրերի օրը, կցուցադրվեն Մատենադարանի հնագույն ձեռագրերը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Հյուրերին նաեւ կպատմեն Մեսրոպ Մաշտոցի մասին:
Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ասել է, որ սա շատ կարեւոր տոն է հայերի համար: “Մենք կպատմենք հայոց գրերի պատմությունը, որի շնորհիվ մեզ են հասել բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր: Ցույց կտանք մեր մշակույթի հարստությունը: Ռուսաստանում նման տոնի առկայությունը հաստատում է, որ լեզվական բազմազանությունը, լեզուների պահպանումը մեծ նշանակություն ունի այստեղ: Դա շատ կարեւոր է, չպետք է մոռանալ սեփական լեզուն, ավանդույթները, մշակույթը”,- ասել է նա:
Տոնական երեկոն կշարունակվի հայ եւ ռուս արտիստների մասնակցությամբ համերգով եւ Մեսրոպ Մաշտոցի մասին ֆիլմի ցուցադրությամբ: