Հայաստանը ՛՛Մանկական Եվրատեսիլում՛՛ կներկայանա երրորդ համարի ներքո
՛՛Մանկական Եվրատեսիլ- 2013՛՛ երգի մրցույթին Հայաստանը կներկայան երրորդ համարիներքո ՛՛Մանկական Եվրատեսիլ- 2013՛՛ երգի մրցույթում Հայաստանը կներկայանա երրորդ համարի ներքո: Վիճակահանության տվյալներով մրցույթի մասնակիցները ելույթ են ունենալու հետեւյալ հերթականությամբ.
1.Շվեդիա2.Ադրբեջան3. Հայաստան 4.Սան-Մարինո 5.Մակեդոնիա 6.Ուկրաինա 7.Բելառուս 8.Մոլդովա 9.Վրաստան 10.Նիդերլանդներ 11.Մալթա12.Ռուսաստան:
Այս տարի մրցույթի կանոնակարգում որոշակի փոփոխություն է կատարվել: Վիճակահանությանը մասնակցել են հենց մրցույթի մասնակիցները, ոչ թե պատվիրակությունների ղեկավարները, ինչպես եղել է նախկինում: ՛՛Մանկական Եվրատեսիլ- 2013՛՛ երգի մրցույթն այս տարի կանցկացվի Ուկրաինայի Արվեստների ազգային պալատում նոյեմբերի 30-ին՝ ՛՛Be Creative՛՛ նշանաբանի ներքո: Հայաստանը Եվրոպայի այս հեղինակավոր պատանեկան մրցույթին ներկայանում է 7-րդ անգամ:
Ընդհանուր առմամբ, մրցույթին այս տարի կմասնակցի 12 երկիր: Տեղեկացնենք նաեւ, որ սկսվել է մասնակիցների մրցութային հագեցած շաբաթը: Նկարահանվել է արդեն մասնակիցների ելույթից առաջ ցուցադրվող բացիկը: Բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ձայնագրվել է նոր երգ, որը կրում է ՛՛Be Creative՛՛ խորագիրը:
՛՛Մանկական Եվրատեսիլ- 2013՛՛ տարբերանշանը Puzzle Man է: Փազլ հավաքում են աշխարհի բոլոր երեխաները, որը զարգացնում է երեխայի ստեղծագործական միտքը և խորհրդանշում է տարբեր մասնիկներից բաղկացած միասնություն: Եվրոպայի տարբեր ծայրերից հավաքված երեխաները կհամախմբվեն մեկ գաղափարի շուրջ ՛՛Եղի′ր ստեղծագործ՛՛: Մրցույթն Առաջին ալիքը կցուցադրի նոյեմբերի 30-ին՝ ժամը 21:45-ին: