Կանայք շարժվում են նախագահական /վիդեո/
Այս պահին Ազատության հրապարակում հավաքվել են մի խումբ կանայք, ովքեր “Հայ մայրերն արդարություն են պահանջում”, “Մի թալանեք մեր զավակներին”, “Մենք Սոսե ենք” ցուցապաստառներով շարժվելու են դեպի ՀՀ նախագահի նստավայր:
Նրանց պահանջը մեկն է՝ իշխանափոխություն: Նախաձեռնության անդամ, ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ այլեւս չեն պատրաստվում հանդուրժել ռեժիմի կողմից իրականացվող անարդարությունները.”Ժողովրդից լսում եմ` գազը կտրում են, լույսը կտրում են, հացերները թանգացնում են: Ժողովրդի աղքատի փողը վերցնում են բերում աղքատին ողորմություն են տալիս : Մենք ենք մեր երկրի տերը, էս երկիրը չենք տալու իրանց, մեր երկրից չենք գնալու, ու հասնելու ենք իշխանափոխության”,-ասաց նա:
Ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ ժողովրդին այս վիճակի հասցրել է քրեաօլիգարխիկ համակարգը.”Ես ազատամարտիկ եմ և այդ կանանցից յուրաքանչյուրը , որ խոսումա, ես գիտեմ մարտադաշտից: Նրանք հայրենիքի և ազգի համար են իրենց կյանքը զոհասեղան հանել: Թող էս իշխանությունը լավ հասկանա` մեր դեմ ուժ չհանի: Դրանց մայրերի լվացքից այդքան ջուր չի թափվել, որքան մեր ձեռքից արյունա թափվել”:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: