Վարչապետի պայքարը խցանումների դեմ
Վերջին ժամանակներում մեր կողմից նախաձեռնվել են օրենսդրականև գործնական բարեփոխումներ ճանապարհային կանոնների պահպանման և նվազ նշանակության իրավախախտումների նախազգուշացման կիրառման ուղղությամբ: Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա հավելեց, որ ճանապարհային կանոնների խախտման դեպքերով տուգանքները, հավելյալ տույժերը վերացվել են: Վարչապետը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ աշխատանքային օրերերին Երևանում առկա են լինում խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնք պատճառները բազմազան են, ու լուծումներ են պետք:
Վարչապետն ասաց նաև, որ ուղևորների նստելու կամ իջնելու դեպքերում խնդիրներ են առաջանում 1 րոպե ժամանակահատվածի պահպանման մասով: Նա հանձնարարեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին, Քաղաքաշինության պետական կոմիտեին ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին երկու ամսվա մեջ ուսումնասիրել Երևանում խցանումների նվազեցման հնարավորությունները և Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկներ, ինչպես նաև մեկ ամսվա մեջ ուսումնասիրել ուղևորների՝ նստելու կամ իջնելու դեպքում սահմանված ժամանակահատվածի գերազանցումների վերանայման հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ: