Մխիթարյանի փոխարինումը սխալ էր
Գերմանիայի առաջնության 13-րդ տուրում կայացած ՛՛Բորուսիա՛՛ – ՛՛Բավարիա՛՛ եւ մասնավորապես Հենրիխ Մխիթարյանի խաղին է անդրադարձել 1988թ. ԽՍՀՄ-ի կազմում օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճած Յուրի Սավիչեւը, ով ներկա պահին ապրում է Գերմանիայում:
Ռուս մասնագետը խոսելով խաղի մասին՝ նշել է.
՛՛Մխիթարյանը հրաշալի պահ ուներ: Ճիշտ է փոխանցումը հաջող չէր, բայց նա կարող էր միանգամից գլխով հարվածել դարպասի անկյումը, իսկ այնտեղ էլ կերեւար դարպասապահը կփրկեր, թե՞ ոչ: բայց Մխիթարյանը իջեցրեց գնդակը եւ կորցրեց հարմար պահը: Ն
րան միանգամից փոխարինեցին, բայց Կլոպի փոխարեն ես դա չէի անի, որովհետեւ Մխիթարյանին փոխարինած Օբամեյանգը ոչնչով աչքի չընկավ՛՛,- նշել է Սավիչեւը ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում: