17 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

Մեկնարկում է աշխարհի առաջնությունը

Այսօր թուրքական Անթալիա քաղաքում մեկնարկում է շախմատի թիմային աշխարհի առաջնությունը: Կարեւոր այս ստուգատեսին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը: Հիշեցնենք, որ մեր հավաքականը աշխարհի գործող չեմպիոնն է, որը նվաճել է 2 տարի առաջ Չինաստանում: շ

Ստուգատեսին մասնակցում են 10 հավաքականներ՝ Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Հոլանդիան, Գերմանիան, ԱՄՆ-ն, Չինաստանը, Եգիպտոսը, Թուրքիան եւ Ադրբեջանը: Մրցաշարը կանցկացվի շրջանաձեւ մրցակարգով: Առաջին տուրում մեր հավաքականը մրցելու է Ռուսաստանի հավաքականի հետ:

Նշենք, որ Հայաստանը հանդես կգա ուժեղագույն կազմով: Գլխավոր մարզչի տրամադրության տակ են Լեւոն Արոնյանը, Սերգոյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ