13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայտնի է Հայաստանի հավաքականի մարզչի գլխավոր թեկնածուի անունը

Այսօր Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, խոսելով հավաքականի գլխավոր մարզչի փնտրտունքների մասին, նշել է, որ ներկա պահին դիտարկվում է արգենտինացի մասնագետ Գուստավո Ալֆարոյի թեկնածությունը: Ռուբեն Հայրապետյանը մասնավորապես նշել է.

՛՛ Ալֆարոյին հետաքրքրեց Հայաստանում աշխատելու տարբերակը, հարցրեց հավաքականի առջեւ դրված խնդիրների մասին: Ես էլ ասացի, որ հավաքականը պետք է մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Դեկտեմբերին նա կժամանի Երեւան եւ տեղում կծանոթանա պայմաններին:

Ալֆարոն՝ որպես ֆուտբոլիստ երկար տարիներ խաղացել է ՛՛Ատլետիկո դե Ռաֆայելայում՛՛: Այնտեղ էլ սկսել է մարզչական գործունեությունը: Հետագայում նա մարզել է արգենտինական մի շարք ակումբներ, իսկ 2010թ. մարզում է Սարանդի քաղաքի ՛՛Արսենալը՛՛, որը Ալֆարոյի գլխավորությամբ նվաճել է Արգենտինայի գավաթը եւ սուպերգավաթը, ինչպես նաեւ հաղթել է արգենտինական կլաուսուրայում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ