12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Շամպայնն ու դառը փորձը

”Մենք դառը փորձ ունենք, քանի որ մեր ծնողների գումարները  կորան, հիմա հարց է` ինչպես կարող ենք մենք վստահել’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, ասաց ‘’Հայաստանի սպառողների ասոցիացիա’’ ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը: ‘’Պետությունն այսօր կա, վաղը չկա’’,-նշեց Պողոսյանը` հավելելով. ‘’Դժոխքի ճանապարհը բարի ցանկություններով է ծածկված: Միգուցե նպատակները բարի են, բայց այնքան թերություններ կան, որ բարի նպատակի հեռանկարը չի երևում’’:

Տնտեսագետ Սամվել Ավագյանն էլ նկատեց, որ Հայաստանն ընտրել է բավական ագրեսիվ մոդել, ռիսկերն էլ շատ են, և դա է պատճառը, որ հասարակությունը բողոքի ալիք է բարձրացրել:

Իսկ ասուլիսի մյուս աբնախոսը` սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը չի կիսում բանախոսների կարծիքը: Նա այսպես բնութագրեց այդ համակարգը. ”Հայտնի է` ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում”: Նա վստահ է, որ կուտակային ֆոնդը նոր աշխատատեղեր է ստեղծելու և նոր եկամուտներ է բերելու:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ