27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախագահն արդեն որերորդ օրն է, ոչ մի բան չի ասում. ուկրաինացի վերլուծաբան

Եվրաատլանտյան համագործակցության ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Հորբաչը վստահեցնում է, որ Ուկրաինայում ոչ ոք չէր սպասում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացի կասեցմանը: ”Ուկրաինայում նման իրադարձություն այս պահին ոչ ոք չէր սպասում. եվրաինտեգրացիոն նախագծերը մեզ մոտ հաջողությամբ ընդունվում էին: Այս վա-բանկ խաղը հանգեցրել է նրան, որ նախագահն արդեն որերորդ օրն է, ոչ մի բան չի ասում՝ դրանով տեղ թողնելով մանևրելու համար”,-այսօր կազմակերպված քննարկմանն ասաց  Վլադիմիր Հորբաչը, ով տեսազանգի միջոցով էր միացել: Նա նշեց, որ Ուկրաինան որոշել է դադար տալ ԵՄ-ի հետ հարաբերություններում, և այդ դադարի ընթացքում պարզել հարցերը Ռուսաստանի հետ: ”Եթե նա մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը ոչինչ չստանա ռուսական կողմից, ռուսական կողմը հետո կառաջարկի ավելի վատ պայմաններ, երևի կապիտուլյացիա”,-նկատեց նա:

 Վերջինիս խոսքով` Վիլնյուսյան գագաթնաժողովի մաիսն այնքան խոսվեց, որ Կրեմլի համար դա ջղագրգիռ դարձավ:

Ինչ վերաբերում է ցույցին, հասարակության ընդվզմանը, ապա քաղաքական վերլուծաբանը շեշտեց. ”Ցուցի մասսայականությունը և էներգետիկան ապշեցրին ոչ միայն ուկրաինացիներին, այլև ներկա օտարերկրացիներին: Դա նշան է այն բանի, որ գործընթացը չի արատվել, կտրուկ շրջադարձ չի լինելու, Ուկրաինայի ղեկավարությունը պետք է հաշվի նստի հանրության կարծիքի հետ”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ