27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գալիս պղծում են, միթե Ֆլորան նրանց համար արժեք չունի … /վիդեո, ֆոտո/

“Առաջին անգամ եմ տեսնում, որ շիրմաքարը դարձնեն քննարկման առարկա, դրանով նրանք ցեխ են շպրտում Ֆլորայի վրա։ Դա ինձ չի վերաբերում: Մի՞թե սա պղծում չէ Ֆլորայի հիշատակին, փոխանակ գային, ծաղիկ դնեին, հավերժացնեին նրա հիշատակը, գալիս պղծում են, միթե Ֆլորան նրանց համար արժեք չունի։ Ես ամեն ինչ արել եմ, որ ստանամ իրական Ֆլորա, բայց սա ինչ-որ ընտանեկան տարաձայնությունների արդյունք է, այս աշխատանքը արժանի է գնահատման եւ պետք է իմ աչքերով նայեն Ֆլորային։

Ես մի անգամ ասել եմ, եթե շատ էիք ուզում լուսանկար լիներ, փայլեցված քարի երեսին նկարը դնում են եւ ծեծում են, նույնիսկ եթե Միքելանջելոն արթանար, չէր կարող այս գունագեղ նկարից ստանար Ֆլորային։ Ամուսինը նույնիսկ Հայաստան չի եկել՝ կնոջ տարիլիցի կապակցությամբ, օվկիանոսից այն կողմ ինձ դասեր է տալիս, մի արվեստագետի, որին ամբողջ աշխարհում  ճանաչում են,”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի արձանի հեղինակ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը:

Նշենք, որ երգչուհու մարմարե արձանից դժգոհ են նրա հարազատները եւ աղմուկ են բարձրացրել:

Քանդակի ստեղծման ամբողջ ժամաանակահատվածում Թոքմաջյանը կապ է ունեցել Մարտիրոսյանի հարազատների հետ, մասանավորապես քրոջ եւ եղբոր ընտանիքները Հայաստանում էին եւ ներկա են եղել բոլոր փուլերին:

Հետո Ամերիկայից ընկերուհիները եկան, հարցրեցին, թե հնարավոր է կպնել քարե արձանին եւ հնչի Ֆլորայի երգը:“Ես բացատրեցի, որ  դա քանդակագործության հետ կապ չունի, տեխնիկական հարց է։ Լուսանկարը քանդակից տարբեր է, ես ուզում էի հասնել իրականությանը, այնպիսին, ինչպիսին տեսել եմ, ինչպիսին կա Ֆլորան”,- ասաց Թոքմաջյանը։

Վերջնականարեն քանդակը պատրաստ էր սեպտեմբերին, հարազատները հավանեցին, նույնիսկ քանդակագործի խոսքով՝“հաշտվել էին, որ պետք է պահպանեմ Ֆլորայի ծիծաղը”։

Լեւոն Թոքմաջյանի համոզմամբ,  մահարձանը չպիտի դառնա  նեղ ընտանիքի քմահաճույքը:

Հարազատների այն դժգոհություններին, թե քանդակագործը նախանական պայմանավորվածությունից շատ գումար է պահանջել, եւ հետո արձանը պիտի լիներ մի կտոր քարից, բայց երկու կտոր է` Թոջամջյանը նույնպես հերքեց:

“Ես իմ պայմանավորված գումարից ավել չեմ ուզել, նույնիսկ ինձ կոպեկներ են մնացել:

Պայմանավորվել էինք բյուստ, բայց  երբ տեսա, որ մի ամբողջական քար չի տեղավորվում Ֆլորայի ծավալների մեջ, պայմանավորվեցինք երկու քարով։ Ընտանիքի անդամները եկան, վերցրին պատվանդանը, տարան պալիրովկա արեցին, բերեցին, վրան կապույտ բաներ առաջացան, ասացին, թե բա ինչի են կապույտ բծեր առաջացել, բայց մարմար է չէ՞, հնարավոր է նման բան։ Իրենց ասածները անհիմն են, ես փող չեմ ավելացրել, իրենք տեղյակ էին, որ պետք է երկու կտորից լինի։

Երբ ես իմացա որ պատվիրատուն փոխվում է, ես գիտեի, որ ամուսինը քմահաճ մարդ է, հրաժարվում էի, ընտանիքը խնդրեց շարունակել, նկարները ուղարկում էի ամեն էտապում, փոքր դիտողություններ արեցին, եթե համաձայն չէին, ինչի՞ երեք ամիս շուտ եկան տարան։

Սա տհասության արդյունք է, նրանք չեն իմանում քանդակն ինչ բան է,սա տգիտության արդյունք եմ համարում, ուզում էին լուսանկարը լիներ, բայց ես չէի կարող մարմարը ներկել աչքերի մոտ կապույտ քսել, պարիկ դնել կամ ակնոց”- ասաց Լեւոն Թոքմաջյանը։

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ