՛՛Ռեալի՛՛ նախկին մարզիչը ֆիասկոյի է ենթարկվել Ադրբեջանում
Ուելսցի հայտնի մարզիչ Ջոն Թոշակը հեռացվել ադրբեջանական ՛՛Խազար՛՛ ակումբից, որը ներկայացնում է Լենքորան քաղաքը:
64-ամյա մասնագետը Ադրբեջանում սկսել է աշխատել այս տարվա ապրիլ ամսից: Չնայած նրա հետ մեր հարեւանները մեծ հույսեր էին կապում, բայց նա ամբողջովին ֆիասկոյի է ենթարկվել եւ վերջին խաղում պարտություն կրելուց հետո հեռացվել զբաղեցրած պաշտոնից:
Հիշեցնենք, որ Թոշակը իր կարիերայում մարզել է հայտնի ակումներ, իսկ 1989-1990թթ. եղել է Մադրիդի ՛՛Ռեալի՛՛ գլխավոր մարզիչը:
Ավելացնենք նաեւ, որ ադրբեջանական ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել ազգությամբ թուրք մասնագետ Մուստաֆա Դենիզլին: