09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Դիմադրության գործողությունների շարք սկսելու մասին

Հանուն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Սահմանադրությամբ հաստատված ինքնիշխանության՝հայտարարում ենք.

Սերժ Սարգսյանը, չլինելով օրինական ճանապարհով ընտրված նախագահ, հետևաբար` չունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ներկայացնելու իրավունք, 2013 թվի սեպտեմբերի 3-ին կատարել է պետական դավաճանություն՝ վտանգի տակ դնելով մեր պետության անկախությունը և ինքնիշխանությունը:

Չունենալով ո՛չ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համաձայնությունը, ո՛չ կառավարության և ո՛չ Ազգային ժողովի որոշումը՝ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կայացրել է միանձնյա որոշում՝ հայտարարելով, որ Հայաստանը ցանկություն է հայտնել միանալ Մաքսային միությանը և մասնակցել Եվրասիական միության ստեղծմանը:Մաքսային միությանը և Եվրասիական միությանը միանալու արդյունքում մեր երկիրը ստիպված է լինելու զիջել ինքնուրույն որոշումներ ընդունելու իր գործառույթը վերպետական մի մարմնի, ինչը խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

Բացի այդ, դրանով Հայաստանն իր ապագան կապում է բռնապետական կառավարման համակարգ ունեցող, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները շարունակաբար ոտնահարող և բնական ռեսուրսների գերշահագործման վրա հիմնված, հետամնաց տնտեսություն վարող երկրների հետ:Մեր և մեր գալիք սերունդների ապագան, բարեկեցիկ և արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը չեն կարող կասկածի տակ դրվել ոչ լեգիտիմ նախագահի հակասահմանադրական գործողություններով: 

Ելնելով ՀՀ Սահմանադրության և ՀՀ ինքնիշխանության բացարձակ գերակայությունից՝ մենք հայտարարում ենք դիմադրության գործողությունների շարք սկսելու մասին:

 

՛՛Ինքնիշխան Հայաստան՛՛ նախաձեռնող խումբ25-ը նոյեմբերի, 2013թ

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ