27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վերջապես Էդվարդ Միրզոյանի անունով

Կոմպոզիտորների Միության մոտ մեկ ամիս առաջ կայացած  համագումարին միաձայն որոշում կայացվեց Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը Էդվարդ Միրզոյանի անվամբ անվանակոչելու: Նոյմեբերի 23-ին Դիլիջանում կայացավ երկար սպասված անվանակոչության արարողությունը, որն ուղղեկցվեց գլխավոր մայրուղու վրա տեղադրված ցուցանակի բացմամբ և ծառատունկով: Այդ տոնական արարողությանը ներկա էին Էդվարդ Միրզոյանի  ընտանքի անդամները՝  ի դեմս նրա տիկնոջ և որդու, ինչպես նաև Կոմպոզիտորների միության անդամներ և հյուրեր:

Մինչ ԿՄ նախագահի բացման խոսքը, Դիլիջանի երաժշտական քոլեջի սաները հանդես եկան հաճելի  անակնկալով.նրանց կողմից կատարվեցին կոմիտասյան մեղեդիներ: Իր խոսքում ԿՄ Նախագահ Արամ Սաթյանը  ողջունեց ներկաներին և իր ուրախությունը հայտնեց երկար սպասված իրադարձության, այն է՝  Կոմոպոզիտորների Հանգստյան տունը Էդվարդ Միրզոյանի անվամբ կոչելու կապակցությամբ:

Նախագահի ողջույնին միացավ նաև Լևոն Չաուշյանը, ով կարևորեց այս իրադարձության նշանակությունը Կոմպոզիտորների Միության հետագա գործունեության մեջ:

Այնուհետև ներկաները պարոն Սաթյանի  հրավերով շարժվեցին ԿՄ ստեղծագործական տուն, որի տարածքում մեծ ոգևորությամբ էլ սկսեցին ծառատունկը: Տնկվեցին թվով 60 պտղատու ծառեր այգու ողջ տարածքում: Ի դեպ, ծառերի վրա էլ փակցվեցին խորհրդանշական ցուցանակներ:

Նշանակալի էր ԿՄ նախագի ուշադրությունը դեպի երիտասարդները. նրա կողմից հատուկ տնկվեց մի ծառ, որը նվիրվեց բոլոր երիտասարդներին: Տոնական տրամադրությունը ամբողջացավ Դիլիջանի պատվավոր քաղաքացի , ԿՄ միության անդամ Արզաս Ոսկանյանի կողմից ժողովրդական երգի հրաշալի կատարմամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ