14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Մովսիսյանի մասնակցությունը դերբիին կասկածի տակ է

Այսօր Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում կկայանա ռուսական ֆուտբոլի գլխավոր դերբին: Մոսկվայում ՛՛ԲԿՄԱ՛՛-ն կխաղա ՛՛Սպարտակի՛՛ հետ: Հանդիպումը անչափ մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Ռուսաստանում, այլ նրա սահմաններից դուրս: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը կմասնակցի հանդիպմանը,  իսկ ահա Յուրա Մովսիսյանի մասնակցությունը կասկածանքի տակ է: Հաղթանակի դեպքում ՛՛Սպարտակը՛՛ կհավասարվի առաջնության ռաջատար ՛՛Զենիթին՛՛, ով արդեն պարտություն է կրել:

Վաղը Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Էդգար Մանուչարյանի եւ Արթուր Սարկիսովի ՛՛Ուրալը՛՛ կխաղա ետնապահներից մեկի՝ ՛՛Կռիլյա Սովետովի՛՛ հետ, իսկ Կառլեն Մկտչյանի ՛՛Անժին՛՛ հյուրընկալելու է ՛՛Վոլգային՛՛: Տուրը կավարտվի երկուշաբթի օրը: Այդ օրը Հայաստանի հավաքականի խաղացող Մարկոս Պիզելիի ՛՛Կրասնոդարը՛՛ կընդունի ՛՛Թերեքին՛՛:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ