14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Մեսսին կհեռանա ՛՛Բարսելոնայից՛՛

Արգենտինայի ազգային հավաքականի եւ ՛՛Բարսելոնայի՛՛ հարձակվող Լեոնել Մեսսին ամռանը կհեռանա կատալոնական ակումբից: Այդ մասին նշում է մադրիդյան Punto Pelota-ն: Վերջինս մեջբերում է ՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոյի խոսքը:

՛՛ Մի ամսվա մեջ ֆուտբոլիստի եւ ակումբի ղեկավարության միջեւ հարաբերությունները վատացել են: Իրականում Մեսսին արդեն բանավոր համաձայնություն ունի այլ ակումբի հետ, իսկ փետրվարին արդեն կսկսվեն պաշտոնական բանակցությունները:

Բանն այն է, որ Մեսսին սեպտեմբերին խնդրել էր վերանայել իր պայմանագիրը: Ակումբը համաձայնվել էր, բայց հետո փոշմանել, որն էլ լարվածության պատճառ էր դարձել:

Մեսսին որոշել է հեռանալ, նա դավաճանված է զգում՛՛,- հայտարարել է Գալյարդոն:

Ավելացնենք նաեւ, որ մի քանի օր առաջ Մեսսին հայտարարել էր, որ ինքը ողջ կարիերան կանցկացնի ՛՛Բարսայի՛՛ կազմում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ