Կառլսենը շախմատի աշխարհի նորընծա չեմպիոնն է
Հնդկաստանում ավարտվել է շախմատի չեմպիոնի համար պայքարը: Հիշեցնենք, որ չեմպիոնական թագին տիրանալու համար պայքարում էին աշխարհի ներկայիս չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդը եւ նրան ձեռնոց նետած նորվեգացի Մագնուս Կառլսենը:
Մրցակիցների 10-րդ պարտիան ավարտվել է ոչ ոքի, որը նշանակում է, որ Կառլսենը ժամանակից շուտ կարողացավ հաղթել 6.5-3.5 հաշվով եւ ապահովել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 22-ամյա նորվեգացին դարձավ աշխարհի 16-րդ չեմպիոնը: