16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Հայ իշխանական շրջանակների ցնծությունը. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի,  երկու օր է` Հայաստանի իշխանական շրջանակներում իսկական ցնծություն է տիրում՝ կապված Ուկրաինայի իշխանությունների՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման գործընթացը դադարեցնելու որոշման հետ:

Իշխանության շատ ներկայացուցիչներ մասնավոր զրույցներում չեն թաքցնում իրենց ոգեւորությունը, որի հիմքում ընկած է ուկրաինացիների անհաջողությամբ սեփական անկարողությունը մխիթարելու մոլորությունը:

Այդ մխիթարանքի իմաստն այն է, որ անգամ 46 միլիոն բնակչություն ունեցող Ուկրաինան չկարողացավ դիմակայել Ռուսաստանի ճնշմանը եւ ավելի խայտառակ կերպով հետ կանգնեց Եվրոպայի հետ ասոցացումից, քան անհամեմատ ավելի փոքր ու աղքատ Հայաստանը, որը ասոցիացումից հրաժարվեց ոչ թե` վիլնյուսյան գագաթաժողովից ընդամենը մեկ շաբաթ, այլ` ամբողջ 3 ամիս առաջ:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ