18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հեղափոխությո՞ւն թե՞ փողոցային ռազբորկա. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ ”- հետ զրույցում Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի նախագահ Լեւոն Ներսիսիյանն անդրադարձել է Շանթ Հարությունյանի “հեղափոխությանը”:

 
   “Մեր հանրությունը հիվանդ է նրանով, որ չի վստահում իր իշխանավորներին՝ քաղաքացիական հասարակության եւ իշխանությունների միջեւ անդունդը գնալով խորանում է։ Հասարակությունը կարծես բաժանված է երկու մասի, որոնք ապրում են զուգահեռ աշխարհներում, եւ նույնիսկ դժվար է ասել՝ մե՞նք ենք ապրում վիրտուալ աշխարհում, թե՞ նրանք։ Ավելի շուտ՝ նրանք, նկատի ունենալով այն որոշումները, որ այսօր ընդունվում են կառավարության եւ Ազգային ժողովի մակարդակով։ 

   Ահա, այս “հողի” վրա է, որ Շանթը դուրս եկավ փողոց՝ “հեղափոխություն անելու”։ Նրա գործողությունները, շարժառիթները հասկանալի չեն միջին վիճակագրական քաղաքացուն՝ մարդկանց ուղղակի պետք է ինչ-որ ձեւով արտահայտել իրենց բողոքը, եւ Շանթը փորձեց օգտագործել այդ դժգոհությունը՝ գուցե խորապես չգիտակցելով իր գործողությունների հնարավոր հետեւանքները, որովհետեւ մի քանի հոգով հեղափոխություն չեն անում. դրանք ընդամենը մանկական խաղեր են։ Այդպես հեղափոխության չեն գնում՝ լավագույն դեպքում գնում են փողոցային ռազբորկայի”,-ասել է նա։ 

Հարցազրույցը ամբողջությամբ թերթի շաբաթօրյա համարում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ