25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր ճգնաժամ. Ժողովուրդ

Արժույթի միջազգային հիմնադրամն իր «Գլոբալ ֆինանսական կայունություն» զեկույցում բավական տխուր կանխատեսումներ է արել։ Ըստ այդ փաստաթղթի՝ թեեւ միջազգային տն­տեսական շուկաները կայունանում են, սակայն մյուս կողմից լուրջ ռիսկերը շարունակում են պահպանվել։ Եւ ԱՄՀ ներկայացուցիչ Թոբիաս Ադրիանը հայտարարել է. «Եվ չնայած ջրերը հան­գիստ են թվում, անկայունությունը ձեւավորվում է խորքերում։ Եթե ոչինչ չձեռնարկենք, դա կարող է սասանել գլոբալ վերականգնումն ու տնտեսա­կան աճը հարվածի տակ դնել»։ Նրա խոսքերով՝ «Մեծ քսանյակի» գումարային պարտքը կազմում Է 135 տրլն դոլար, հետեւաբար այդ եւ այլ երկարաժամկետ ռիսկերը կարող են նոր ֆինանսական ճգնաժամի հանգեցնել։ Ասել է, թե մասնագետների կանխատեսմամբ կրկին հայտնվել ենք համաշխարհային ֆինանսական ճգնաժամի նոր ալիքի շեմին։

Տեւական ժամանակ է՝ որեւէ խոսք չկար ֆինանսական նոր ճգնաժամի մասին։ Ընդհակառակը, համաշխարհային տնտեսությունը կամաց-կամաց կայունացման նախանշաններ էր ցույց տալիս՝ փորձելով մոռացության մատ­նել 2008–2009թթ. եղելությունները։ Մինչդեռ հիմա ԱՄՀ ներկայացուցիչների վերլուծությունները եթե ոչ անհանգստանալու, ապա առնվազն զգոնության առիթ պետք է հանդիսանան։ Միաժամանակ, սա ազդակ պետք է լինի նաեւ Հայաստանի իշխանությունների համար։

Առավել եւս, երբ արժույթի միջազգային հիմնադրամն իր զեկույցում կասկածի տակ Էր դրել նաեւ ՀՀ իշխանությունների՝ հաջորդ տարվա համար խոստացած 4.5 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը՝ նշելով որ աճը 2.9 տոկոսի սահմաններում կլինի։ Ու բացի այդ՝ Հայաստանի տնտեսությունը շատ զգայուն է արտաքին ազդակների հանդեպ. բավական Է մի­ջազգային շուկայում կամ ռուսական տնտեսության մեջ որեւէ վայրիվերում, որեւէ շեղում, եւ հետեւանքներն իրենց երկար սպասեցնել չեն տա։

Այնպես որ, ՀՀ կառավարությունը որքան էլ «դրայվի», «դմփոց-ռեֆորմների» ազդեցության տակ լինի, պետք է այս իրողությունները հաշվի առնելով նախազգուշական միջոցառումներ ձեռնարկի։ Ի վերջո, անցյալի դառը փորձը դեռ չի մոռացվել։ Հիշում եք՝ երբ 2008– 2009թթ. ամբողջ աշխարհը խոսում էր սպասվող ճգնաժամի մասին, ՀՀ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը համոզում էր, թե ճգնաժա­մը կշրջանցի Հայաստանը, քանի որ ՀՀ տնտեսությունը շատ քիչ բանով է կապված համաշխարհային տնտեսության հետ։ Բայց ստացվեց հակառակը. Հայաստանի տնտեսությունը 14 տոկոս անկում գրանցեց, ու մինչեւ հիմա փոր­ձում է դուրս գալ շոկից։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ