02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչ փաստաթուղթ կստորագրվի Վիլնյուսում

 ՛՛Մենք բանակցում ենք Արևելյան գործընկերության երկրների հետ, այդ թվում՝ Հայաստանի, և մենք պատրաստվում ենք Վիլնյուսյան գագաթնաժողովին՝ այնտեղ հավաքելու համար մեր բոլոր գործընկերերին՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան՝ ի պատասխան հարցի, թե ինչ փուլում է գտնվում ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև համագործակցությունը:

Դեսպանը շեշտեց, որ անհամբերությամբ են սպասում վիլնյուսյան գագաթնաժողովի գործընթացի արդյունքներին, սակայն դրանով չի ավարտվում ԵՄ-ի հետ համագործակցությունը:

Հրիսթեան նկատեց, որ սեպտեմբերի 3-ի ՀՀ որոշումից հետո հնարավոր չէ, որ Հայաստանը ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, սակայն ամեն դեպքում իրենք սպասում են Հայաստանի հետ համագործակցության` նոր ուղիներով: Օրինակ՝  Հայաստանի հետ համագործակցում են կոռուպցիայի դեմ պայքարի, գենդերի և այլ ոլորտներում:

Հարցին, թե ինչ փաստաթուղթ է Հայաստանը ստորագրելու Վիլնյուսում, նա խուսափողական պատասխան տվեց, որ սպասում են արդյունքներին: Դեսպանը հավելեց, որ կարևորը երկրների ղեկավարների մասնակցությունն է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ