Վիլնյուսից հետո…
՛՛Վարշավայից դեպի Վիլնյուս. խաչմերուկներում՝ Հայաստան և Վրաստան՛՛ թեմայով քննարկման ժամանակ ներկաներին ուղջունեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Նա հայտարարեց, որ ԵՄ-ն հաշվի է առնում Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ցանկությունը և շարունակելու է մնալ Հայաստանի հետ համագործակցող կազմակերպություն: ՛՛Եվրամիությունը հաշվի առավ Մաքսային միությանը միանալու Հայաստանի ցանկությունը, չնայած, որ ամիսներ առաջ համաձայնության էին եկել խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ՛՛,-շեշտեց դեսպանը:
Վերջինս հայտնեց, որ ԵՄ-ը շարունակելու է աջակցել Հայաստանին մարդու իրավունքների հարցում, քանի որ իրենք ցանկանում են, որ այստեղ լսելի լինի քաղաքացիների ձայնը:
Տրայան Հրիեսթեան վստահեցրեց, որ Վիլնյուսից հետո աշխատելու են գտնել համագործակցության ուղիներ Հայաստանի հետ: ՛՛Այս գագաթաժողովների ընթացքում քննարկվելու է հաջորդ երկու տարիների գործողությունների ընթացքը: Եվ Վիլնյուսի գագաթաժողովը պետք է արձանագրի կարևոր առաջընթացներ մեր գործընկերների հետ համագործակցության հարցում՛՛,-եզրափակեց Տրայան Հրիսթեան: