22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինքնասպան եղած հնդիկ ուսանողի կողմից տուծած հայուհին հատուկ հսկողության տակ է

Henaran.am-ի տեղեկություններով` նոյեմբերի 16-ին հնդիկ ուսանող Դենիշ Բաբուի կողմից մարմնական վնասվածքներ ստացած Աստղիկ Ա.-ն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Սակայն անվտանգության որոշ հարցերից ելնելով` նրա գտնվելու վայրը հայտնի չէ:

Աստղիկը, նախաքննությունն իրականացնող մարմնի որոշմամբ, հսկվում է: Այլ մանրամասներ մեր աղբյուրը առայժմ չհայտնեց; Միաժամանակ հարցաքննվել են մի խումբ մարդիկ, կասկածյալներ չկան: 

Դենիշ Բաբուի ծնողները նույնպես հարցաքննվելու են, սակայն, նրանք դեռ Հայաստան չեն եկել:

Հիշեցնենք, որ ուսանողը սիրո խոստովանություն անելուց եւ մերժվելուց հետո վնասել էր Աստղիկին, ապա ինքնասպան եղել: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ