Խաչիկյանին թողնելու են Պապոյանի՞ն
Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը արդարադատության խորհրդի որոշմամբ նշանակվելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Վերջինիս վարույթում հնչեղություն ունեցող երկու գործ է՝ “Բանդայի” եւ սոցիալական ապահովության վարչության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործը:
Արդյո՞ք կավարտվի Պապոյանն այս գործերի քննությունը:
Henaran.am-ի աղբյուրները նշեցին, որ նախ Պապոյանը դեռ չի նշանակվել; Դատավորների հրամանագիրը ստորագրվում է ՀՀ նախագահի կողմից, որը դեռ չկա:
“Մխիթար Պապոյանի վարույթում հնարավոր է մնա Խաչիկյանի գործը, իսկ “Բանդա”-ի գործը նախնական տեղեկություններով փոխանցվել է մեկ այլ դատավորի վարույթ”,-նշեց մեր աղբյուրը՝ ավելացնելով, տվյալ դատարանի նախագահն է որոշում ով շարունակի դատաքննությունը: