01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀՀԿ-ն պատրաստ է միանա՞լ ազատամարտիկներին

 

«Ազատագրելու ենք մեր երկիրը»,-կոչով մեկնարկեց այսօր ազատամարտիկների հերթական համահավաքը:Ազատամարտիկները գտնում են, որ բռնության բիրտ ուժի կիրառումը անթույլատրելի է և հարկավոր է դուրս գալ այս վիճակից: Ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ խաչիկ Ավետիսյանը իրբ ելույթում նշեց, որ ազատամարտիկների կողմից առաջարկված կլոր սեղան-քննարկումները դեռ ընթացքի մեջ են, չնայած դեռևս լուրջ, շոշոփելի արդյունքներ չի գրանցվել:

Ավետիսյանը անդրադարձավ երեկ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանի այն հայտարարությանը, ըստ որի ՀՀԿ-ը նույնպես պատրաստ է միանալ քննարկումներին:

Ազատամարտիկները ցանկանում են կերտել նոր և արդար երկիր.”Բայց դեռ պարզ չէ ումով ենք փոխարինելու սրանց: Քննարկումները գնալով ավելի որոշակի են դառնում: Աշխարհազորի ձևավորումը կօգնի առաջընթացին”:

Համահավաքի ժամանակ տեղեկացվեց, որ ազատամարտիկները մեկ-մեկ կամ խմբերով այցելում են գյուղեր և իրազեկում իրենց ծրագրերի մասին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ