06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՕԵԿ-ում մանդատի համար բորբոքված կրքեր են

Henaran.am-ի տեղեկություններով՝ ՕԵԿ-ում կրկին կրքերը բորբոքվել են: Ըստ մեր աղբյուրների, ՕԵԿ-ական դեմքերը չեն ուզում պատգամավորի կարգավիճակում տեսնել Հեղինե Բիշարյանի քրոջ փեսային՝ Լեւոն Դոխոլյանին:

ՕԵԿ-ականները Արթուր Բաղդասարյանին դժգոհել են, թե ՛՛չեն ուզենա Հեղինեի մարդիկ մանդատ ունենան՛՛: Արթուր Բաղդասարյանը լսել է հակամարտող կողմերին եւ ասել, որ ամեն ինչ ժամանակին կիմանան: Հիշեցնենք, ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանը վայր է դրել մանդատը:

ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանը չմեկնաբանեց տարածված խոսակցությունները: “Սպասեք կուսակցության քաղխորհրդի որոշմանը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց խոսնակը՝ ավելացնելով, որ հստակ չի կարող ասել, թե երբ կլինի որոշումը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ