Էլցանցերում օպտիմալացնում են. բողոքի ակցիա
Նոյեմբերի 21-ին, “Հայաստանի էլեկտրական ցանցերի” աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀԷՑ գլխավոր մասնաշենքի դիմաց՝ պահանջելով ռուս տնօրեն Եվգենի Բիբինի հրաժարականը:
Վերջինս պատրաստվում է փակել Խոշոր սպառողների սպասարկման դեպարտամենտը, ինչ արդյունքում մոտ 41 աշխատող գործազուրկների բանակն է համալրելու: Սա, ըստ բողոքավորների՝ օպտիմալացում է:
“Օպտիմալացումը, ո՞րն է: Նման կոլեկտիվը՝ հսկա աշխատանք կատարողները, եթե պետք է գնան, ովքե՞ր են կատարելու այդ աշխատանքները՝ մեկ-երկու հոգի”,- ասացին աշխատակիցները:
Գլխավոր տնօրեն Բիբինը հանդիպելով աշխատողների հետ՝ խոստացավ, որ ոչ մեկը չի կորցնի աշխատանքը: Գլխավոր տնօրենը կոչ արեց վերադառնալ աշխատավայր՝ ավելացնելով, որ երկու շաբաթ անց կքննարկի դեպարտամենտը փակելու հարցը: