28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

12-ամյա Մարիաննան ցնցեց բոլորին` ՛՛կպավ թուրքի ականջին՛՛ /վիդեո/

Սահմանամերձ գյուղում բնակվող 12 ամյա այս աղջնակն առայժմ բավարարվում է գյուղի կիսախարխուլ մշակույթի տան դահլիճում իր կատարումները համագյուղացիներին նվիրելով: Բայց Մարիաննան չի դադարում երազում է մեծ բեմում երգելու մասին: Նրա “Դլե յամանը” այնքան բարձր է հնչում, որ գյուղում կատակում են, թե ”թուրքի ականջին ա կպնում”: 

“Գրադից կտուրը չկա, շատ գումարա հարկավոր, որ այն վերանորոգենք, ամեն ինչ անում եմ, որ գյուղում մշակույթը ապրի, բայց անձրևի ժամանակ կաթոցներ են, ահավոր վիճակ, ինչ անենք մեր գյուղն էլ սա է”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց  Տավուշի մարզի Չորաթան գյուղի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը:

Իսկ Մարիաննան, ինչպես գյուղի մնացած երեխաները սովորում է դպրոցում, ուր գնալով պակասում է աշակերտների թիվը: Ու  հրաշք ձայնին տիրապետելն էլ հենց դպրոցում է սովորում:

“Դասարան կա` 3-4  աշակերտ ունի, բայց ուսուցիչները իրանց ստացած կոպեկների դիմաց սովորացնում են”,-կիսվեցին գյուղացիները:

Իր “դլե յամանով” 12 ամյա աղջիկը ցնցեց Երևանից համերգային ծրագրով գյուղ այցելած երաժիշտներին:

Մարիաննայի երգը չմշակված, բայց հոգուց էր:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ