07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Վարդան Պետրոսյանը խոշտանգվե՞լ է

Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված դիմումը արդեն վարույթ է ընդունվել: Այդ մասին Henaran.am-ին ասաց փաստաբանը:

Դիմումում նա ներկայացրել է իր պաշտպանյալի նկատմամբ խոշտանգման եւ անմարդկային վերաբերմունքի դրսեւորումները: Նոյեմբերի 9-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստին Վարդան Պետրոսյանը չպիտի մասնակցեր՝ առողջական խնդիրների պատճառով:

 “Դա այն դեպքում, երբ դատախազը ի գիտություն էր ընդունել առողջական վիճակը եւ տեղյակ էր, որ դատավարական գործողոթյունների չպետք է մասնակցեր պաշտպանյալս:  

Քննիչը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության անմարդկային վերաբերմունքն արգելող 17-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի` խոշտանգումներին եւ անմարդկային վերաբերմունքին վերաբերող 3-րդ հոդվածի խախտումներ”,-ասաց փաստաբանը: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ ՄԻՊ-ը լրացուցիչ փաստարկներ է պահանջել, որոնք եւս ներկայացված են:

Փաստաբանի խոսքով, այսօր ժամը 16-ին վերաքննիչ քրեական դատարանում կայանալիք նիստին Վարդան Պետրոսյանը ի վիճակի չի լինելու մասնակցել: Դտարանը քննելու է նրա խափանման միջոցը փոխելու հայցը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ