26 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հյուրանոցների պակաս կա

Կառավարությունն այսօր հերթական նիստում հաստատեց Համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի Հանրապետության մրցունակության բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշեց, որ ծրագիրը բաղկացած է շուրջ 41 գլուխներից և սրա հիմնական նպատակը զբոսաշրջութան  ավելացումն է  ՀՀ-ում:

 Զբոսաշրջության համաշխարհային մրցունակության զեկույցում 140 երկրների մեջ ՀՀ-ը 79-րդ-ն է՝ նախարարի փոխանցմամբ: 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցրեց, թե հատկապես որ ցուցանիշներով ենք հետ մնում: Նախարարը պատասխանեց, որ դրանք շատ են, օդափոխադրումներն են հիմնականում մեր խնդիրը:

Տիգրան Սարգսյանին հետաքրքիր էր նաև, թե հյուրանոցների առումով հայաստանը բարձր ցուցանիծներ ունի, թե ոչ: Ավանեսյանն էլ հայտնեց, որ հյուրանոցների մասով հաշցի են առնում դրանցում տեղերի թիվը՝ համեմատելով բնակչության թվի հետ: ՛՛Հյուրանոցային կոմպոնենտով բավական ցածր տեղ ենք զբաղեցնում, հարյուրակի սահմաններում են:  Պակաս կա հյուրանոցների մեջ՛՛,-ասաց նախարարը՝ հավելելով, որ վերջին տարիներին առաջընթացներ են արձանագրվել, բայց ԱՊՀ երկրների շրջանակներում էլ առաջնային տեղ չենք զբաղեցնում:

Վարչապետը շեշտեց, որ սա նշանակում է, որ պետք է նոր ներդրումներ կատարել այս ոլորտում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ