27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ են խոստացել Ռուսաստանում Տիգրան Սարգսյանին

Այսօր նախքան կառավարության հերթական նիստը սկսելը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ ՌԴ կատարած իր այցին: Նա նշեց, որ երկու օր առաջ Մոսկվայում Եվրասիական հանձնաժողովում չորս երկրների նախագահների հանձարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է քննարկել ՀՀ անդամակցությունը Մաքսային միությանը և Միացյալ տնտեսական տարածքին: Վարչապետը շեշտեց, որ աշխատանքային խմբի մեջ ընդգրկված են Ղազաղստանի, Բելառուսի, ՌԴ-ի ու Հայաստանի մասնագետները:

՛՛Խնդիր է  դրված, որ հստակ պատկերացում կազմվի, թե ինչ ծավալի աշխատանք մենք ձեզ հետ պետք է իրականացնենք ու աշխատանքային խումբը պետք է նախապատրաստի ճանապարհային քարտեզը: Դրա համար մեր բոլոր գերատեսչություններին լարված աշխատանք է սպասվում, ու դրանով է  պայամանավորված լինելու, թե ինչ ժամանակահատվում մենք ի վիճակի կլինենք այդ բոլոր միոջացումներն իրականացնել՛՛,-ասաց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ դեկտեմբերի հինգին նախատեսվում է աշխատանքյին խմբի առաջին հանդիպումը և Հայաստանն արդեն պետք է պատրաստ լինի՝ ներկայացնելու ըստ ոլորտների անելիքները: Արդեն դեկտեմբերին պետք է լինի ճանապարահային քարտեզ ու այն ներկայացվի նախագահներին:

Տիգրան Սարգսյանը հավելեց, որ Սանկտ-Պետերբուրգում հանդիպում է ունեցել վերանշյալ երեք երկրների վարչպետերի հետ ու քննարկել ՄՄ-ի անդամակցության խնդիրները: ՛՛Նրանք խոստացել են օժանդակություն, որպեսզի կարողանանք պատշաճ ձևով այս փատաթղթերը պատրաստենք՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ