13 Հունիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոնց են Պուտինին փրկելու ցեխից ու այլ վտանգներից. Առավոտ

 “Առավոտը” գրում է, որ պարզվում է` Գյումրու ստրատեգիական նշանակություն ունեցող “Շիրակ” օդանավակայան տանող ճանապարհը տեսքի են բերում միայն ռուս գահակալների՝ Գյումրի ժամանելուց։

“Գյումրեցիների հիշելով՝ այս ճանապարհը վերջին անգամ քիչ թե շատ վերանորոգվեց ճիշտ այն ժամանակ, երբ 2010 թվականի ամռանը իրենց հյուրընկալվեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։ Ու թեև Մեդվեդեւը սեփական ուղղաթիռով վայրէջք կատարեց Գյումրու մարզադաշտում, սակայն փոխարենը նրան ուղեկցող անձնակազմը ժամանեց օդանավակայան։

Այժմ այս ճանապարհը գիշեր ու ցերեկ վերանորոգում են Պուտինի պատվին ու նրա ապահովության համար… Իսկ եթե նա դեկտեմբերի 2-ին պատահաբար որոշի պտույտ տալ Գյումրիով մեկ, հետաքրքիր է՝ այդ դեպքում ինչպե՞ս են այս քաղաքի ռմբակոծված փողոցների ցեխից ու այլ վտանգներից փրկելու Վլադիմիր Վլադիմիրովիչին”,- գրում է թերթը եւ հավելում. “Ի դեպ, գյումրեցիները հերթ են կանգնել “սովետի թագավորին” իրենց դռներում հյուրընկալելու համար, “գազից խեր չտեսանք, գոնե գա ցեխից փրկի…””,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ