Երեւանում է քաղաքապետի հրավերով
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/taron_1384957600.jpg)
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով պաշտոնական այցով Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երեւան:
“Զվարթնոց” միջազգային օդանավակայանում հյուրերին դիմավորելու պաշտոնական արարողությունից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ միասին այցելել եւ ծաղիկներ է դրել Իսակովի պողոտայի Երեւանյան լճի հարեւանությամբ գտնվող հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանին:
Հյուրին ներկայացնելով հուշակոթողը՝ քաղաքապետը նշել է, որ այն հայ ժողովրդի եւ աշխարհասփյուռ հայ համայնքների երախտագիտության յուրօրինակ խորհրդանիշ է Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի արաբ ժողովրդին՝ Հայոց Մեծ եղեռնից փրկվածներին օգնություն ցուցաբերելու համար:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն