՛՛Բարսելոնան՛՛ մնաց առանց դարպասապահի
Կատալոնական ՛՛Բարսելոնայի՛՛ դարպասապահ Վիկտոր Վալդեսը վնասվածք է ստացել Իսպանիայի հավաքականի ընկերական հանդիպման ժամանակ: Իսպանացիները երեկ հանդիպում են անցկացրել ՀԱՀ-ի ընտրանու դեմ: Դարպասապահը խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում եւ վնասել աջ ոտքը: Ընդ որում նա հարված չի ստացել ոտքին,այլ անհաջող շարժում է կատարել:
Նախնական տվյալների համաձայն Վալդեսը շարքից դուրս է մնացել 6 շաբաթով, բայց այսօր բուժզննումից հետո վերջնականապես պարզ կդառնա, թե ինչքան ժամանակ չի խաղա՛՛Բարսայի՛՛ դարպասապահը: