25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խոսքը կրոնական դոգմաների մասին չէ, այլ՝ կենդանի Աստծո

«Ոչ թե նա է ընտրյալը, ով ինքն իրեն է գովաբանում, այլ նա, ում Տերն է գովում» (Բ Կորնթ. 10:18)

Քրիստոնեական միջավայրում թեև շատ է խոսվում խոնարհության մասին, սակայն պատկերացումները հակասական են։ Պողոս առաքյալը տալիս է պարզ բացատրություն. խոնարհությունն այն է, երբ քեզ Աստված է գովաբանում։

Խոնարհությունը սկսում է նրանից, երբ մենք հրաժարվում ենք ինքներս մեզ գովելուց։ Խոսքը նրա մասին չէ, որ չպետք է լինել ինքնվստահ, վախենալ ընտրություն կատարելուց և որոշումներ կայացնելուց, համարձակությունից։ Խոսքը նրա մասին է, թե ինքնահաստստման ճանապարհին մենք ո՞ւմ վրա ենք հենվում՝ մե՞ր, թե՞ Աստծո։

Խոսքը կրոնական դոգմաների մասին չէ, այլ՝ կենդանի Աստծո. որքանով զգում ենք Աստծո շունչն ու ներկայությունը մեր կյանքում, այնքանով Նա դառնում է մեր որոշումների, պայքարի ու ձեռքբերումների մասնիկը, եթե խոնարհաբար հետևում ենք Տիրոջ կամքին։ Խոնարհությունն Աստծո կամքը կատարելու մեր գիտակցված ու համարձակ որոշումն է։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ