Դեղերը թանկացել են. Հայկական ժամանակ
Ըստ “Հայկական ժամանակ”-ի , վերջին 10-15 օրվա ընթացքում դեղերի շուկայում արձանագրվել է էական գնաճ:
Այն դեղատներում, որտեղ ապրանքի նոր խմբաքանակ էին ստացել, գնաճը, կարելի է ասել, համատարած է:
Ըստ այդմ, թանկացումներ են տեղի ունեցել դեղանունների շուրջ 80 տոկոսի դեպքում, իսկ գնաճը կազմում է 10-30 տոկոս` կախված այն բանից, թե որքան բարձր գին ունի այս կամ այն դեղը:
Այսպիսի կտրուկ փոփոխությունները, ըստ թերթի տեղեկությունների, պայմանավորված է դեղերի շուկայում կատարվող “սանձահարման” գործընթացով: Բանն այն է, որ շուկայում գործող խոշոր ընկերություններից մեկը, ինչպես թերթին է հայտնի դարձել, մինչ այժմ դեմփինգ է իրականացրել` փորձելով շուկայից դուրս մղել մրցակից փոքր ընկերություններին: Այդ գործընթացը, սակայն, կարծես թե կասեցվել է: