17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

“Արմենիկումից” մարդ չի մահացել. Հայկական ժամանակ

ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանել է “Արմենիկում”-ի վերաբերյալ “Հայկական ժամանակ”-ի  հարցմանը։ Թերթը դիմել էր նախարարություն՝ հաստատել կամ հերքել այն տեղեկությունը, ըստ որի, աշխարհում արգելված է ՁԻԱՀ-ի դեմ ստեղծված հայկական “Արմենիկում” դեղամիջոցի կիրառությունը։

Ավելի վաղ “Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի Արեւելյան տարածաշրջանի երկրներում խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման արդյունավետ ռազմավարության լայնամաշտաբ ներդնում” ազգային ծրագրի ղեկավար Աշոտ Գեւորգյանը ասել էր, որ  “Արմենիկում”-ն արգելված է, եւ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մահացել է այդ դեղամիջոցով բուժում ստացող առաջին հիվանդը՝ Կոլյա Կոլեսնիկովը։

 Նախարարությունից հայտնում են, որ վերոնշյալ ծրագիրը ազգային չէ, այն ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որն իրականացվում է մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից։ “Գեւորգյանի կողմից արված այն հայտարարությունը, թե իր տեղեկություններով “Արմենիկում”-ն արգելված է աշխարհում, չի համապատասխանում իրականությանը։

“Արմենիկում”-ը գրանցված է Հայաստանում 1999թ-ից։ Անցկացվել են անհրաժեշտ նախակլինիկական եւ կլինիկական փորձարկումներ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ՝ այլ երկրներում, այդ թվում Ռուսաստանում (Սանկտ-Պետերբուրգի Բոտկինի անվան կլինիկայում)։

Մինչեւ օրս դեղամիջոցը կիրառվում է բազմաթիվ վարակիչ հիվանդություններով, իմունային համակարգի ախտահարումներով, ինչպես նաեւ ՄԻԱՎ վարակով տառապող հիվանդների մոտ։

Միաժամանակ հավաստիացնում ենք, որ դեղամիջոցի կիրառման ողջ ընթացքում չի գրանցվել մահվան ելքով եւ ոչ մի դեպք։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ