ԲՀԿ շտաբում մարդ է սպանվել. Ժամանակ
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ուն վարչական շրջաններրի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Սարիբեկ Հարությունյանի գործի դատավարությունը:
34-ամյա Սարիբեկ Հարությունյանը 2012թ. ապրիլի 17-ի երեկոյան գնացել Է ԲՀԿ-ի Արաբկիրի 19 փողոցում գտնվող շտաբ՝ ժամանակ անցկացնելու: Այդ շտաբում է եղել նաեւ ժորա Կարապետյանը: Սարիբեկը, Ժորան ու եւս երկու երիտասարդ թղթախաղով են զբաղվել, մի քանի հոգի հեռուստացույցով ֆուտբոլ են դիտել: Ըստ վկաների թուղթ խաղացողներից Սարիբեկը խաղաթղթերը դասավորելու հետ կապված վիճաբանել է Ժորայի հետ: Սկսել են գոռգոռալ:
Բոլորը շտաբից դուրս են եկել: Ժորան ու Սարիբեկն առանձնացել են ու խոսելով քայլել դեպի մոտակա խանութը:
Դատարանը հաստատված է գնահատել, որ խանութի մոտ Սարիբեկի ու Ժորայի վիճաբանությունը վերածվել է կռվի: Սարիբեկը բռունցքով հարվածել է Ժորայի գլխին ու դեմքի շրջանին: Կարապետյանը վայր է ընկել:
Շարունակությունը թերթի համարում: