26 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Շանթին կտանեն հոգեբուժարան /վիդեո/

Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին քննարկվում է “Ցեղակրոն” կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի պաշտպանի միջնորդությունը՝ Հարությունյանին դատահոգեբուժական փորձաքննություն նշանկելու մասին:

Շանթի կինն ու  որդին եւս դատարանի դիմաց են՝ լրագրողների հետ: Նիստը դռնփակ է, դատավորը Արշակ Վարդանյանն է:

Շենքը շրջափակված է ոստիկաններով:

ժ.19.31

Մոտ մեկուկես ժամ տեւած նիստում որոշվեց, որ Շանթ Հարությունյանին դատահոգեբուժական փորձաքննության կենթարկեն “Նուբարաշենի” հոգեբուժական կենտրոնում: Հարությունյանի փաստաբան Ինեսա Պողոսյանը լրագրողներին ասաց, որ նման փորձաքննությունները 20 օրից ավելի չեն տևում, բայց իր պաշտպանյալի հարցում դատարանը երկու ամիս ժամանակ է սահմանել

Երբ դատարանի հետնամասից դուրս էին բերում Շանթին, որդին Շահեն Հարությունյանը հարցրեց՝ ինչպես է հայրը: “Լավ եմ, սիգարետս ա պրծնում”,-ասաց :

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ