07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Այլասերել է Վեներային. արվեստի անհավանական լուծումներ /ֆոտո/

Իտալացի նկարիչ Մարկո Բատալինին որոշել է արվեստի գլուխգործոցներին նոր շունչ, ինչու չէ 
նաև նոր արտաքին տալ: Նա իր ստեղծագործությունները դարձնում է տարբեր արվեստի ժանրերի և 
դարաշրջանների խառնուրդ` փոփոխելով դրանք 21-րդ դարի շնչին համահունչ: 

Բատալինին մերկ  կերպարներին զգեստներ է հագցնում, կանանց մարմիններին դաջվածքներ է անում, անտիկ հերոսներին  բրենդային ներքնաշոր “հագցնում”… Այս նկարիչը համահունչ է իր ժամանակին. ցանկացած 
նոր, նույնիսկ այլասերված երևույթ հանրությունը հեշտությամբ է ընդունում, թող ընդունեն նաև արվեստի 
մետամորֆոզները, արվեստը ևս դարերի ընթացքում ենթարկվում է ձևափոխության:

Այս կերպ իտալացին “աղավաղում է” արվեստը, գլուխգործոցները դարձնում ծաղրանքի առարկա` ինչու չէ գովազդելով  տարբեր ապրանքատեսակներ: 

Իր “արվեստը” նկարիչը ստեղծում է photoshop-ի միջոցով… Քնած Վեներայի կողքին Մարկոն 
Louis Vuitton պայուսակ է դնում, հունական աստվածներից մեկին նկարում է Calvin Klein ներքնաշորը 
հագին, մուսաներին` ակնոցներով, հրեշտակներին` դաջվածքներով, դիցաբանական հերոսներին 
պատկերում է գրաֆֆիթիի ֆոնին և այլն … Առաջարկում ենք դիտել լուսանկարները: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ