20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Երիտասարդ հանրապետականները ծանոթանում են առաջնորդության հտմություններին

Սեպտեմբերի 29-ից  հոկտեմբերի 1-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները Ծաղկաձորում մասնակցել են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ անցկացվող «Լիդերների Ակադեմիա Հայաստանում» խորագիրը կրող ծրագրին, որի կազմակերպիչներն էին Հոլանդական ազատական կուսակցությունը, Մաքս վան դեր Շտոլ հիմնադրամը և Էդուարդո ֆրայ հիմնադրամը ։

Ծրագրին մասնակցում էին երիտասարդ կուսակցականներ նաև այլ քաղաքական ուժերից:  

Ծրագրի շրջանակներում միջազգային փորձագետները երիտասարդներին ներկայացրել են քաղաքական հիմնական արժեքներն ու գաղափարախոսությունները, անցկացրել սեմինարներ, երիտասարդների հետ կազմել քաղաքական SWOT վերլուծություններ։ Մասնակիցները ուսումնասիրել են նաև քաղաքական ուղերձների կառուցման մեթոդիկան, հանդես եկել անհատական զեկույցներով, փոխանակվել կարծիքներով։

Ծրագրի ավարտին մասնակիցներին հանձնվել են որակավորման հավաստագրեր։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ