21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցողների թիվն անցնում է 180 հազարը

Հայաստանում ձգտում են բացառել որևէ դեպք, երբ սոցիալական պատճառները հետևանք են դառնում ընտանիքում երեխայի չմնալուն. այսօր ամփոփիչ ասուլիսին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Կառավարությունը հռչակել է յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը: Շատ դեպքերում մենք ծնողական հմտությունների բացակայությունների հետ գործ ունենք: Վերակազմակերպվող հաստատություններն ընտանիքների հետ 6 ամսվա ծրագրեր են իրականացնում, որպեսզի նրանք ինքնուրույն կարողանան երեխաների խնամքը կազմակերպել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Կուտակային կենսաթոշակային համակարգին, ապա Արտեմ Ասատրյանը նշեց, որ  մասնակցողների թիվն անցնում է 180 հազարը, որոնց մեծ մասը ոչ պետական հատվածի ներկայացուցիչներն են: 

Վերջինս ընդգծել է, որ վարչապետի վերջին հանձնարարականի համաձայն՝ նախարարությունը քայլեր է մշակում տարեցներին ավելի երկար ժամանակահատվածում աշխատաշուկայում ներգրավված պահելու ուղղությամբ:

«Տարեցներին հասարակությանն ինտեգրելու հարցում երկու խնդիր է առաջանում, մեկը՝ ինչպես աշխատաշուկայում առավել երկար պահել տարեցներին և միաժամանակ ինչպես լուծել երիտասարդների գործազրկության հարցը: Եվրոպական բազմաթիվ երկրներ առարկայական լուծումներ են տվել այս խնդիրները՝ օգտագործելով եռակողմ մոդելը՝ կառավարություն-գործատուներ-արհիմություններ: Իրականացվում է մոնիթորինգ, և հստակեցվում են այն աշխատատեղերը, որոնք կարող են տարեցներով հագենալ», – ասաց նախարարը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ