08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Պուտինը սմերչ կբերի՞

  ‘’Նման կերպ կարելի է մեկնաբանել ցանկացած բարձրաստիճան պաշտոնիայի կամ այլ երկրի նախագահի այց Հայաստան’’,-այսօր ի պատասխան հարցի, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախատեսված այցը կարելի է կապել Մաքսային միության անդամակցության հետ, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Վերջինս բնական է համարում, որ յուրաքանչյուր նման այց որոշակի նպատակներ է հետապնդում, քանի որ այցը լինում է որոշակի անհրաժեշտություններից բխած: Հովհաննիսյանը հիշեցրեց, որ  երկու օր առաջ ԱԺ-ում տեղի ունեցած համատեղ նիստի ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հասատատել է, որ փետրվարին արդեն Հայաստանը պատրաստ է լինելու Մաքսային միության անդամակցելու բոլոր փաստաթղթային, օերնսդրության և այլ դետալներով հանդերձ: ‘’Կապես սա Պուտինի այցի հե՞տ… չգիտեմ’’:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն լուրերը, թե Վ. Պուտինը Հայաստան է բերելու ‘’Սմերչ’’ զինատեսակը, որը ամիսներ առաջ վաճառվել էր Ադրբեջանին, Հովհաննիսյանը նախընտրեց չմեկնաբանել. ‘’Այսինքն դուք որոշել եք, որ դա ճշմարտությո՞ւն է, ես էլ պետք է մեկնաբանեմ: Դուք որտեղից գիտե՞ք, որ ‘’Սմերչ’’ է բերելու: Ես նման ինֆորմացիան չեմ կարող գնահատել’’:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ