Քննվում է Շանթի միջնորդությունը
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/shant_hexapoxut_1384862307.jpg)
Այսօր ժամը 5-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննարկում է լինելու ‘’Ցեղակրոն’’ կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պողոսյանի ներկայացրած միջնորդագրի հետ կապված: Այս մասին պաշտպանը հայտնեց Henaran.am-ին: Հարցին, թե ինչ միջնորդություն է դա լինելու, պաշտպանը պատասխանեց, որ չի կարող այս պահին այլևս ոչինչ ասել, քանի որ այլ դատական նիստի է գտնվում:
Ոստիկանության ներկայացուցիչները նրանց հորդորել են չխախտել հասարակական կարգը և ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նրանք գրպաններից հանել են ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով` սկսել են պայթեցնել, ապա մահակներով հարձակվել են իրենց կարգի հրավիրող ոստիկանների վրա:
Ոստիկանական վերակարգերին հաջողվել է կարճ ժամանակում վերականգնել հասարակական կարգը:
Ոստիկանություն բերման է ենթարկվել 38 անձ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: