27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մանչուկներին չեն պատրաստվում բացատրել

՛՛Եթե ինչ-որ մարդիկ կամ մանչուկներ մտածում են, որ պետք է գնան ու իրենց տներում բացատրեն, այդպես չէ’’,-այսօր ասուլիսում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով Կուտակային կենսաթոշակային համակարգի ընդդիմախոսների պահանջները: Սահակյանը հավաստիացրեց, որ բոլորն էլ տեղեկացված են եղել այդ համակարգի մասին, եթե տեղյակ չլինեին, ապա չէին հավաքվի` բողոքի ցույց անելու: ‘’Այլ բան է, որ կասկածներ ունեն, որ քսան տարի հետո ինչպիսի իրավիճակ կլինի, բնական է, պիտի հասարկությունը խոսի, իշխանություններն էլ հնարավորինս այնպիսի մեթդոներ կիրառեն, որ բացատրեն’’,-նշեց նա: 

Սահակյանն ընդգծեց, որ այս համակարգի կիրառման դեպքում մեծահասնեկները ապահով ծերություն կունենան: Դիտարկմանը, թե հասարակություն արդեն նման մեկ դառը փորձ ճաշակել է ԽՍՀՄ-ի ավանդների պարագայում, պատգամավորն արձագանքեց. ‘’Քաղաքական մեծ երևույթները, բնական աղետները, բոլորն էլ որևէ մեկը չի կարող գուշակել, խնդիրն այն է, որ եթե մտածում ենք, որ ինչ-որ մի բան կարող է  լինելու ու սպասե՞նք ինչ-որ բան լինելուն: Այդ գումարները կորչող չեն, այդպես որ լինի, պետք է գուշակենք` մարդը թոշակի հասնելու է, հասնելու է մինչև 63 տարեկան, թե ոչ’’:

Ինչ վերաբերում է ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը տապալելուն, ապա Սահակյանը շեշտեց, որ ընդդիմադիրները նախապես որոշել էին նախագծի կիրառումը երկարեցնել, սակայն հետո հայտարարեցին, որ կրկին բովանդակային քննարկումներ են ցանկանում անել:  ‘’Հետագայում պարզվեց, որ շիրմա է այդ օրակարգը, նրանք փորձում էին զրոյականից սկսել բովանդակային քննարկումներ, բնական է, դա անիմաստ քննարկումներ էին’’,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ