Աննմաններ եւ խորհրդատուներ

՛՛Սիրողների ու չսիրողների բանակ է ստեղծվել: Մեկը ասում է Եվրոպային եմ սիրում, մյուսը՝ Ռուսաստանին ու Ամերիկային: Քաղաքականության մեջ սիրել-չսիրելու գործոններ չպիտի լինեն՛՛,-լրագրողների հետ հանդիպմանը, համոզմունք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ըստ նրա՝ պետությունն էլ պիտի լավ հարաբերություններ ունենա բոլոր երկրների հետ: ՛՛Այսօր Հայաստանը հենց այդ ճանապարհով էլ գնում է՛՛:
Սահակյանը նկատեց, թե ինչ-որ գործիչներ ներկայանում են հանրությանը, որ աննման են: ՛՛Դարձրել ենք խոսքի ու բամբասանքի արվեստ ու փորձում ենք յուրաքանչյուրս յուրաքանչյուրին մեղադրելով՝ առաջ գնալ”: Հարցին, թե խոսքը ՀՀԿ-ական գործիչների մասին է, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց.
՛՛Խոսքը աննմանների մասին է, և ՛՛Հանրապետականում՛՛ կա, և քաղաքացիական զարգացումներում: Քաղաքականության մեջ աննման չեն լինում, այն բոլոր խնդիրները, որ կան, վերջին հաշվով ՛՛Հանրապետականն՛՛ է պատասխանատու՛՛:
Սահակյանը շեշտեց, թե ոմանք էլ խորհրդատուներ են դարձել: ՛՛Հեռուստատեսությամբ խորհուրդ ենք տալիս, տանը խորհուրդ ենք տալիս՛՛: