11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Ծառուկյանն այս անգամ կլռի՞

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն առաջիկայում ստիպված է լինելու ընդունել եւս մեկ ֆեդերացիայի նախագահի փոփոխություն:

Այս անգամ հերթը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահինն է: 2008թ-ից այն զբաղեցնում է Արման Մուրադյանը` ԲԱՄՕ-ի նախագահ Մուրադ Մուրադյանի որդին: Վերջինս այդ պաշտոնին արժանացավ ոչ թե սպորտային ունակությունների համար, այլ որ Մուրադյանները մարզահամերգային համալիրի բաժնետերերից են:

Ինչ վերաբերում է նոր նախագահին, ապա ամենահավանական թեկնածուն Ազգային ժողովի պատգմավոր Արթուր Գեւորգյանն է: Նա 1990թ-ին պատանիների բռնցամքամարտի  առաջնության չեմպիոն է, Եվրոպայի առաջնության մրցանակակիր:

Երկու անգամ՝ 1996թ-ին Ատլանտայի, իսկ 2000-ին՝ Սիդնեյի օլիմպական խաղերի մասնակից է եղել: Ավելին, նախընտրական արշավում նա բազմիցս հայտարարել է, որ իր գումարները վաստակել է պրոֆեսիոնալ ռինգում:

Արթուր Գեւորգյանի թեկնածությանը կողմ է նաեւ սպորտի նախարար Յուրի Վարդանյանը: Կլինի արդյո՞ք սկանդալ ինչպես վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի փոփոխության դեպքում, կհանդուրժի՞ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այս փոփոխությունը՝ ցույց կտա ժամանակը:

Սակայն Henaran.am-ի աղբյուրները նշում են, որ Ծառուկյանն այս անգամ ամենայն հավանականությամբ կլռի:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ