Մովսիսյանը իրեն չի խղճա
Ռուս հայտնի մասնագետ Վալերի Նեպոմնյաշչին, ով ներկա պահին զբաղեցնում է Մոսկվայի ՛՛ԲԿՄԱ՛՛-ի նախագահի խորհրդատուի պաշտոնը, խոսել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանից:
՛՛Բարիոսն ու Մովսիսյանը տարբեր ոճի խաղացողներ են: Մովսիսյանը մարդ- գոլ է, իսկ Բարիոսը ավելի շատ սիրում է խաղալ կարճ փոխանցումներով: Բայց համոզված եմ, որ ՛՛ԲԿՄԱ՛՛-ի դեմ հանդիպմանը կխաղա Մովսիսյանը: Թեկուզ սրսկումներով, բայց այդպիսի հանդիպմանը մասնակցելու համար նա իրեն չի խղճա՛՛,- նշել ռուս մասնագետը ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ: